Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
25.08.2025 | 12:19


Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ լիովին և անվերապահորեն պաշտպանում եմ փաստաբան Վարազդատ Հարությունյանի առաջարկը։
Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ. դա ոչ միայն խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, այլև կործանարար հետևանքներ ունի մեր պետականության ու ժողովրդավարության համար։
Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը ունի երկու առանցքային նշանակություն.
1. Հումանիստական․ մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացիները բանտարկվեն իրենց քաղաքական համոզմունքների համար։ Դա բռնապետական մտածողության, ոչ թե ժողովրդավարության նշան է։
2. Քաղաքական․ քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում չի կարող լինել օրինական, մրցակցային և լեգիտիմ ընտրական գործընթաց։ Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա 2026-ի ընտրությունները նախապես կխաթարվեն և կկորցնեն իրենց արժեքը։
Հետևաբար, ընդդիմադիր բոլոր ուժերը պարտավոր են հասկանալ, որ սա այլևս ոչ թե կուսակցական կամ անձնական հարց է, այլ պետական ու համազգային խնդիր։ Քաղբանտարկյալների ազատության պահանջը պետք է դառնա այն նվազագույն ընդհանուր հարթակը, որի շուրջ ընդդիմությունը կձևավորի պայքարի միասնական ճակատ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին դադարեցնել անիմաստ տարաձայնությունները և կոնսոլիդացվել այս առանցքային խնդրի շուրջ։ Մեր կուսակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել այդ միասնական պայքարին։


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 22155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ